Transfermarkt․ ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Rashford-8-750x375

Այս շաբաթ Transfermarkt պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքները։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Առաջին տեղում «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում «Արսենալի» աստղ Բուկայո Սական է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։ Նույն արժեքն ունի Անգլիայի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Ֆիլ Ֆոդենը։

Չորրորդ տեղում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է՝ նրա արժեքը 90 միլիոն եվրո է։ Լավագույն հնգյակը եզրափակում է «Չելսիի» նորեկ, արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը՝ 85 մլն եվրո։

--00—ՅՄ