Ասկերանում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

178832

Մարտի 15-ին ժամը 16:48-ին, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչների վարած «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ճանապարհատարանսպորտային պատահարի հետևանքով, Ասկերան քաղաքի բնակիչ Է. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։

Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն, տուժածի վիճակը գանահատվել է բավարար և դուրս է գրվել հիվանդանոցից։

--00—ՅՄ