Չինացի թավջութակահար Ջինգ Ժաոն Հայաստանում է. նա համերգներով է հանդես գալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

337047611_751705389887925_681369310858964373_n

Չինացի թավջութակահար Ջինգ Ժաոն, որը իր սերնդի առաջատար երաժիշտներից է, Հայաստանում է։ Ջինգն այստեղ է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով։ Այս մասին հայտնում են Արամ Խաչատրյանի համերգասրահի մամուլի ծառայությունից։

«Թավջութակահարը մարտի 17-ին անցկացրեց վարպետության դաս, որին մասնակցեցին տարբեր տարիքի երաժիշտ-կատարողներ: Ջինգ Ժաոն համերգով հանդես կգա մարտի 20-ին` կատարելով Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ