ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Գյումրու «Պրոգրես» համալսարանի և «World directory of medical schools» միջազգային կազմակերպության համագործակցության շնորհիվ Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հնդիկ, ինդոնեզիացի, աֆրիկացի ուսանողները սովորում են Գյումրու «Պրոգրես» համալսարանում, իսկ ուսումնական պրակտիկան անցնում են «Գյումրի» բժշկական կենտրոնում:
Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով ստացած արտոնագրի հիմքում բուհի նյութատեխնիկական բազան է, հրավիրված մասնագետներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ