Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Մարտի 18-ին՝ ժամը 15։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17:09-ին: Այրվել է արտադրամասի տանիքը՝ մասամբ  (մոտ 1200 քմ), ներսում՝ մոտ 500 խմ կուտակած փրփրապլաստ և 15 հաստոց․ տուժածներ չկան։

--00—ԼՄ