Առողջապահական համակարգը՝ արտակարգ իրավիճակներում. Ավանեսյանը Դոհայում ֆորումի է մասնակցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

56

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-19 Կատարի մայրաքաղաք Դոհայում է` մասնակցելու Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին։

Եռօրյա ֆորումի այս տարվա գլխավոր ուղղվածությունը արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի տոկունության ու կայունության բարձրացումն է։

--00—ԼՄ