Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

336225388_5928566593928183_710102920768864795_n

Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ: Այն նաև ֆաշիզմի քաղաքականություն է: Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն անվանում են նաև մահվան ճամբար։

2-րդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի ժամանակ ճամբարարային համակարգը եղել է բարդ` համակենտորանցման, աշխատանքային և մահվան ճամբարներ: Այստեղ դաժանաբար խոշտանգվել ու սպանվել են միլիոնավոր մարդիկ (գազի խցեր, մարմինների համար վառարաններ եւ այլն):

Հետազոտություններն ակնհայտ ցույց են տալիս, որ այդ մեթոդններից շատերը Օսմանյան կայսրությունը գործի է դրել 20-րդ դարի Հայոց ցեղասպանության ժամանակ (զանգվածային վտարումներ կամ զանգվածային սպանություններ եւ այլն):

Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ: Այն նաև ֆաշիզմի քաղաքականություն է:

Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական գնահատականներ, մեղավորների պատասխանատվություն ու պատիժ: Անպատժելիությունը բերում է ավելի դաժան հանցանքների: Սա, ցավոք, մենք տեսել ենք 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա ու 2022թ. սեպտեմբերի 13-14-ի պատերազմների ժամանակ, տեսնում ենք նաև հիմա, երբ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ ադրբեջանական շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում»:

--00—ՅՄ