Սի Ծինփինը մեկնում է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

սի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մարտի 20-22-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական ​​այցով կժամանի Ռուսաստան, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կքննարկվեն համապարփակ գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցության արդիական հարցեր։

Ծրագրված Է կարծիքների փոխանակում միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում։ ՉԺՀ-ի ղեկավարի այցի ընթացքում կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։ 

--00—ՍՊ