Ղրղզստանի փոխվարչապետն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են համագործակցության ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

տիգրան

Ղրղզստանի փոխվարչապետ նախագահի տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում է ԵԶԲ մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են Ղրղզստանի Հանրապետության կառավարության և հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի իրականացման համար միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը: 

Հետագա զարգացման առաջնահերթ նախագծերը ներառում են թվային լուծումներ ոսկերչական առևտրի ոլորտում, էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչում եվրասիական տարածքում, «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի մշակումը։

Կողմերը քննարկում են  «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես, դրա հիման վրա Ռուսաստանի Դաշնություն ժամանող օտարերկրյա քաղաքացիների բժշկական զննության գործընթացը թվայնացնելու նախագծի մեկնարկը։

Բացի այդ, քննարկվել են բիզնես նախաձեռնություններ զբոսաշրջության և թեթև արդյունաբերության ոլորտներում։

Կասիմալիևը հաստատել է Ղրղզստանի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամի հետ այդ նախագծերի շուրջ համագործակցությունը։

«Մենք շնորհակալ ենք Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն արագ որոշումներ կայացնելու և նախաձեռնությունները քննարկելու համար։ Շուրջ մեկ ամիս առաջ Բիշքեկում, վարչապետ Ժապարովի հանձնարարականի շնորհիվ մենք մեկնարկեցինք մեր համագործակցության նոր փուլը։ Եվ այսօր մենք կոնկրետ նախագծեր ենք քննարկում»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

--00—ՍՊ