Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել է 6 մեքենա․ Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

վթար

Այսօր՝ մարտի 17-ին, մառախուղի պատճառով մի քանի ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սերոբյանի վարած Vaz 21-703, Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Սաֆարյանի վարած Opel-Vectra մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 25-ամյա Վահե Հակոբյանի  Mersedes C 240 մակնիշի, 35-ամյա Արթուր Հախվերդյանի վարած Mersedes C 180 մակնիշի,  25-ամյա Սուրեն Նիկողոսյանի վարած Mersedes E- 320 մակնիշի, Երեւանի բնակիչ, 39-ամյա Արթուր Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

--00—ՍՊ