ՀՀ-ի համար ՌԴ-ն առանցքային շուկա է. զբոսաշրջության կոմիտեն մեկնաբանել է տաղավարի բացակայությունը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ff

Ռուսաստանում զբոսաշրջության և հյուրընկալության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացակայությունը դեռ չի նշանակում, որ Զբոսաշրջության կոմիտեն աշխատանք չի տանում այս ուղղությամբ Հայաստանը հանրահռչակելու համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից։

Ներկայումս արդեն մշակվել է ռուսական շուկայի հետ աշխատելու ռազմավարություն։ Այն ենթադրում է համագործակցություն պարբերականների հետ, թվային հարթակներում գովազդ, այդ թվում` ավիաուղիների հետ համագործակցության շրջանակներում, կազմակերպելու են նաև ճանաչողական այցեր` ռուսական շուկային Հայաստանը ներկայացնելու նպատակով:

--00—ԱՊ