Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել են․ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

35348_b

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։

Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:

--00—ՅՄ