Հայաստան-Թուրքիա խաղի 5000 տոմս քաղաքացիներին չի վաճառվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

d9135832be7bc55e02f5d5add6fb4099-2-750x375 (1).jpg

Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման շուրջ 5 հազար տոմս ոչ թե վաճառվել, այլ տրամադրվել են սեփական և վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Այսինքն՝ մի կողմից՝ ոչ բոլորն են կարողացել տոմս գնել, մյուս կողմից էլ՝ ՀՖՖ-ն չի կարողանում վերահսկել սև շուկան, և վերավաճառողներն անարգել հարստանում են»,- ասվում է տարածված հոդվածում:

Աղբյուրի տեղեկություններով՝ արևելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը, 3-5 հազար դրամի փոխարեն, ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային և հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը, 2 հազար դրամի փոխարեն, 20 հազար դրամ է, արեւմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի՝ 10 հազար դրամի փոխարեն:

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մարտի 13-ին հայտարարեց այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են:

--00—ԶՀ