Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, բայց դեռ վերջնական չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1

Ադրբեջանը կարող է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին ԵԱ-ին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե մարտի վերջին նրանք կատարեն գրանցումն ու փոխանցեն գումարը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:

Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

--00—ԼՄ