Պապիկյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տելեգրամ ալիքից։

Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

sjhjb

Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:

--00—ՅՄ