Հայաստան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

photo

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 16-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը:

--00—ՅՄ