Մեր սահմանին կուտակումներ այս պահին չկան, բայց ամեն գնով պատրաստ ենք պաշտպանելու հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Էսկալացիայի վտանգը երրբեք էլ չի դադարել, այդ մասին մենք մշտապես հայտարարել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ասուլիսին էսկալացիայի վտանգի հավանակության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին հարցին։

Հարցին՝ պատրա՞ստ ենք դիմել օգնության, նախարարը նշեց․ «Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև մեր գործընկերներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»։

Պապիկյանը, ԼՂ սահմանների շուրջ կուտակումների մասին խոսակցություններին անդրադառնալով, նշեց, որ ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով և ՌԴ խաղաղապահներն են դրա մասին ամեն օր հաղորդագրություն տարածում։

«Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, ապա այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց մենք մեր աչալրջությունը չենք կորցնում։ Մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց սա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ