Թուրքիայի 33-ամյա քաղաքացին Ուշիի ոլորաններում բեռնատարով կողաշրջվել է․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

թուրքիա

Այսօր՝ մարտի 14-ին,  խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա - Վանաձոր - Տաշիր ավտոճանապարհի 40-րդ կմ  հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ի. Կոսենն ու նրա ուղևոր՝ Թուրքիայի քաղաքացի 28-ամյա Պարլակ Մելիկենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

--00—ՍՊ