Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

1105898

Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում երթևեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար վերսկսվել Է: Ճանապարհը փակվել Էր Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Ըստ Վրաստանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ մարտի 9-ի (Երևանի ժամանակով) ժամը 01:20-ից Վլադիկավկազ-Լարս բնակավայրի հատվածով թույլատրվել Է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։

Վրաստանում վատ եղանակի պատճառով մարտի 3-ի ժամը 18:40-ից ուժի մեջ էին մտել մեծ բեռնատարների երթևեկության սահմանափակումները։ Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար սահմանափակումները մտցվել էին մարտի 5-ին և չեղարկվել մարտի 8-ին՝ (Երևանի ժամանակով) ժամը 17:00-ից: Ռազմավիրական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։

--00—ՅՄ