Հուսով ենք՝ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին.Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

f2e8fb6eb281b1900a090665b327b733

Հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լատվիացի պաշտոնակից Էգիլս Լևիտիսի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ԱՊԱ-ն։

«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա։ Հայաստանն ուղարկել է իր մեկնաբանությունները։ Ի պատասխան մենք մեր մեկնաբանություններն ենք ուղարկել։ Այնպես որ, գործընթացը շարունակվում է»,- ասել է Ալիևը։

--00—ՅՄ