ՄԱԿ-ը երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատել է ավելի քան 100 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1103592

Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը: Նման հայտարարություն է արել Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը ճեպազրույցի ժամանակ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է, որ վնասի գնահատումները, որոնք ներկայացված են կառավարության կողմից,  և որին հավանություն են տվել միջազգային գործընկերները, կգերազանցեն 100 միլիարդ դոլարը», - ասել է Վինտոնը՝ տեսակապով հանդես գալով Թուրքիայի Գազիանթեփից։

Վինտոնը Թուրքիայի ամենաշատ տուժած Հաթայի նահանգում ստեղծված իրավիճակն անվանել Է «ապոկալիպսիս»՝ հայտարարելով, որ հարյուր հազարավոր տներ են ավերվել: «Կարիքները վիթխարի են, բայց միջոցները՝ սուղ», - հավելել Է միջազգային պաշտոնյան։

Ավելի վաղ Համաշխարհային բանկը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել էր 34,2 մլրդ դոլար. այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Վերականգնումն ու աղետի հետևանքների վերացումը կարող է ավելի թանկ նստել Թուրքիայի վրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ