Մարտին հանրապետության տարածքում կանխատեսվում է 4-5 աստիճան նորմայից բարձր ջերմաստիճան․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, որ մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ։

--00—ԼՄ