Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

miqayel-arzumanyan-e1662015496895.png

Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Դատարանը բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30–ին։ Նա մեղադրվում է Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։

ՔԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` նախկին բարձրաստիճան զինվորականը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով ու ոչ պատշաճ կատարելով դրանք, որն «անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

--00—ԶՀ