ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել «Նաղաշ» անսամբլի համերգին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեսպան Քվինը ներկա գտնվեց «Նաղաշ» անսամբլի անզուգական համերգին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը:

«Դեսպանը շնորհավորեց նրանց տպավորիչ կատարումների համար և հաջողություն մաղթեց ԱՄՆ Պետքարտուղարության Center Stage ծրագրի աջակցությամբ իրականացվող ամերիկյան շրջագայության հետ կապված։ «Նաղաշ» անսամբլը ամերիկյան հանդիսատեսին կներկայացնի հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը։

«Նաղաշ» անսամբլի տաղանդաշատ երգիչներն ու երաժիշտները միավորում են հայկական ժողովրդական երգի ոգեղենությունը նոր դասական երաժշտության և ժամանակակից հետմինիմալիզմի, ռոքի և ջազի էներգիայի հետ:

«Նաղաշ» անսամբլի «անվրեպ հայկական, բայց այս աշխարհից դուրս» երաժշտությունը լսելու և նրանց մասին ավելին իմանալու համար տես՝ centerstageus.org/artists/naghash-ensemble»,-նշված է ֆեյսբույան էջում տարածված հաղորդագրությունում:

նկար

--00—ԼՄ