Ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

40282392_83_180_1280_853_1920x0_80_0_0_fd8abf96dc98d7623ae0be2d69dddbdf

Զգալի աշխատանք է կատարվում անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Այս մասին ԱՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սակայն հաշվի առնելով այդ թեմայով առկա խիստ զգայուն հարցերը՝ նախընտրելի է դրանց մասին քիչ խոսել, շատ աշխատել: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու  համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը»,-նշել է նա։

Հարությունյանն ընդգծել է, որ խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ մեր անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու մեզ համար:

«Ուստի, ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը, ինչպես նաև քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները»,-ասել է նա։

--00—ՅՄ