Երևանի մետրոպոլիտենի կայարանային բոլոր համալիրներում գործելու է էլ ավելի արագ ու անվճար WiFi կապ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

m

Երևանի մետրոպոլիտենը հաղորդում է․

«Տեղեկացնում ենք,որ Երևանի մետրոպոլիտենի կոմունիկացիոն ենթակառուցվածքների ծառայության աշխատակիցների կողմից վերջին ամիսներին անցկացվող տեխնիկական փորձարկումներն ավարտվել են։ Հետայսու Երևանի մետրոպոլիտենի կայարանային բոլոր համալիրներում գործելու է էլ ավելի արագ ու անվճար WiFi կապ։

Հիշեցնում ենք, որ մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

--00—ՍՊ