Լեփսուսի փողոցում այրվում է ավտոմեքենա 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

նգն փծ

Փետրվարի 21-ին, ժամը 20։56-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսուսի փողոց 17-րդ շենքի մոտայքում այրվում է ավտոմեքենա։ Հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին, մարվել՝ 21։27-ին։

 

--00—ՍՊ