ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը. Փաշինյանը կուլ չի տալիս Խաչատուրովի հայտնի ստորագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գենետիկորեն ատում է բանակը, որով էլ պայմանավորված է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ձերբակալության փաստը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Ըստ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում «կուլ տալ» Խաչատուրովի հայտնի ստորագրության փաստը, որով գեներալը պահանջում էր նրա հրաժարականը։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին քննվում է Խաչատուրովի կալանքի հարցը, դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել փողերի լվացման մեջ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ