Ծիլքար-Սպիտակ ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 շտապօգնության մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

նգն փծ

Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը:

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), որից 3-ը՝ շտապօգնության ավտոմեքենա։

 

--00—ՍՊ