ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

borel

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ ուղարկված ԵՄ առաքելությաբնը, որոնք սկսում են իրենց աշխատանքը փետրվարի 20-ից․

«Մենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։

Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,- գրել է նա։ 
 

--00—ՍՊ