Մյունխենում Ալիևը Փաշինյանին ծաղրում էր` նրան և հայ ժողովրդին անվանելով կապիտուլյանտ. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Մյունխենում Ալիևը Փաշինյանին ծաղրում էր` նրան և հայ ժողովրդին անվանելով կապիտուլյանտ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Էլիբեգովայի համոզմամբ, հայտնի չէ, թե ինչու է Փաշինյանը մասնակցում մի քննարկման, որտեղ չի հակադարձելու Ալիևին և հայամետ տեսակետներ չի հնչեցնելու։ Փորձագետի պնդմամբ, Ադրբեջանը նախապատրաստական լրջագույն աշխատանքներ է իրականացնում Հայաստանի տարածքներում ադրբեջանցիների վերաբնակեցման համար։ Ըստ նրա՝ վաղ թե ուշ, դա իրականություն է դառնալու, եթե հակազդող քաղաքականություն և քայլեր չիրականացվեն։

--00—ԱՊ