Տասնյոթ ռուս դիվանագետ կլքի Նիդերլանդները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

1104583.jpg

Տասնյոթ ռուս դիվանագետ ստիպված կլինի լքել Նիդերլանդների Թագավորությունը՝ երկու երկրներում աշխատող դիվանագետների թիվը հավասարեցնելու Նիդերլանդների որոշման շրջանակներում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավար Յան Սվիլենսը:

Ավելի վաղ ասվել էր, որ խոսքը տասը դիվանագետի մասին է, սակայն Սվիլենսը շեշտել է, որ խոսքը 17 դիվանագետի մասին է:

Դիվանագետները երկիրը պետք է լքեն երկու շաբաթվա ընթացքում:

--00—ԶՀ