Հայտնի են վարժական հավաքների օրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

88f47bb6-3dec-4f28-a61a-d9434552698d.jpg

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել պահեստազորի վարժական հավաքներ հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ դրանք պետք է իրականացվեն ապրիլի 15-ից հունիսի 15-ը։ 

«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը»,- նշված է հրամանի նախագծում։ 

Վարժական հավաքներին պատրաստվում են ներգրավել  մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

--00—ԶՀ