Դավիթ Տոնոյանի գործով դատական նիստը հետաձգել են․ փաստաբանական խմբի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Դավիթ-Տոնոյան

Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով. 2023թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն դատական նիստ է նշանակվել 2023թվականի փետրվարի 28-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը։

«Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը և նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից»,-ասված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ