ԿԳՄՍ նախարարությունը 100 գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

գրքի տոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրքի տոնին 100 միավոր գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։ 

Գրքերը հանձնել են նախարարության ենթակայության Տավուշի մարզային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ։
 

կգմսն

Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել օրվա խորհրդին համահունչ նախաձեռնության՝ զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու, օրը զինվորների հետ այս կերպ նշանավորելու համար։
 

--00—ՍՊ