Բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները ծածկվեցին և փակ կմնան մինչև Ս. Զատիկ. սկսվում է Մեծ Պահքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Փակվեցին եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները: Այն խորհրդանշում է մարդու արտաքսվելուց հետո դրախտի դռների փակվելը: Խորանների վարագույները փակ կմնան մինչև Սուրբ Հարության՝ Սուրբ Զատիկի տոնը, և կբացվեն միայն Ծաղկազարդին: Այդ մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:

նկար

Փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքը, վաղը Բուն Բարեկենդան է։

Բուն Բարեկենդանի նախորդ շաբաթ օրը մեր բոլոր եկեղեցիներում կատարվում է Երեկոյան ժամերգություն, որի ընթացքին էլ փակվում են խորանների վարագույրները։

Այս շրջանին Տավուշի թեմում, ավանդաբար, հոգևորականաց դասը յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին միաբանվում է միասնական աղոթքի համար։

նկար

Ճամփորդությունն սկսեցինք այսօր, Գոշավանքում։

Ինքնաքննությամբ, պահեցողությամբ և ապաշխարությամբ ճանապարհ ենք ընկնում դեպի մեր Հաղթանակի մեծագույն Տոնը՝ Սուրբ Հարության սքանչելի իրականությունը։ Տերը օգնական բոլորիս։

Ո՛ւնկն դիր, Տէ՛ր, աղօթից իմոց եւ նայեա՛ց ի ձայն խնդրուածաց իմոց»:

նկար

--00—ԼՄ