Կապանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից,գլխիվայր հայտնվել ճամփեզրին․կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

վթար

Փետրվարի 17-ին, ժամը 02։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը (Գ․ Գ․, ծնված 1987 թ․) տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Պ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Գ․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

--00—ՍՊ