Հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները․ Ավետիք Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

avetik

Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի տարբեր տրամաչափի ստրուկ-պաշտոնյաներ ամեն առիթով անգիր արած կրկնում են իրենց ստրկատիրոջ ցանկությունը․

-Հայաստանը միշտ պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը։

Այսինքն, անկախ Թուրքիայի մեր հանդեպ պահվածքից, պահանջներից, մենք պատրաստ ենք, այլ բառ չեմ գտնում՝ տրվելու։

Սա նման է, երբ մարմնավաճառը հաճախորդին ասի․
-Ինձ հետ ինչ ուզում ես արա,միևնույն է, ցանկացած պահի ես պատրաստ եմ տրվելու։
Ինչպես հայտնի է, մարմնավաճառներն իրենց մարմինը վաճառում են։Հետաքրքիր է հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները»։

 

--00—ՍՊ