Հրդեհ՝ Դաշտ գյուղում․ այրվել է ջերմոցի սառնարանային հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

փծ

ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է․

Փետրվարի 16-ին, ժամը 16։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է ջերմոցի սառնարանային հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են վարդի աճեցման ջերմոցի սառնարանային հատվածը (40 քմ) և ջերմոցի պոլիեթիլենային թաղանթը:

 

--00—ՍՊ