ԿԸՀ-ն հերթական նիստն է գումարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

l-0x0wh-786x458z-1 (18)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 16-ի հերթական նիստում որոշեց երկարացնել ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու այն որակավորման վկայականների վավերականության ժամկետը, որոնք լրանում են 2023 թվականի հունվարի 1-ին և փետրվարի 17-ին։ Որոշման համաձայն՝ նշված որակավորման վկայականները վավեր կլինեն մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը:

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն իրականացրեց մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 40-ական,

 «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 17-ական,

 «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 4-ական։

 Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 1-ը` մինչև ժամը 18.00-ն:

--00—ՅՄ