Անիի կամուրջը Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգելու համաձայնություն ունենք․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլորին։

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Չավուշօղլուին Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարների և հայկական ներկայության նկատմամբ գնահատականի համար։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Թուրքիայի հետ համաձայնության են եկել համատեղ ջանքերով վերանորոգելու Անիի կամուրջը․ «Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ