6 ամսական աղջկա դի է տեղափոխվել Արտաշատի ԲԿ․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

նկար

Փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմանում «Արտաշատ» ԲԿ-ից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է։ Նա նույն օրը, ըստ հարազատների, տանը հանկարծամահ է եղել։ 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

--00—ԼՄ