Մասիսում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

ճտպ

Փետրվարի 14-ին, ժամը 21:34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. կա երկու տուժած։

--00—ՍՊ