ՀՀ ԱԽ քարտուղարը Լատվիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

e848880f-9665-4dab-888d-439ea61cfbb0.jpg

Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանն ընդգծել է, որ հայ-լիտվական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

--00—ԶՀ