Լուսանկարների հետազոտություն է տեղի ունենում․ Դավիթ Տոնոյանի գործով հերթական դատական նիստն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

image-2-12

Այսօր՝ փետրվարի 14-ին, Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով դռնփակ դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է գործում առկա լուսանկարների հետազոտությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ արդեն 4-5-րդ դատական նիստն է, որ լուսանկարների հետազոտություն է տեղի ունենում։ Ավելի վաղ դատական նիստերի դանդաղ ընթացքի մասին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր արել՝ նշելով․ «Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ