Միրզոյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

331385033_3467619733486828_2915012517400120006_n

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակցիները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ:

Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:

--00—ՅՄ