Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց լիազորությունները չարաշահելու և գույք հափշտակելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

օհ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնելու եղանակով խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը փետրվարի 8-ին զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ