Գորիս-Ստեփանակերտ երթևեկության վերականգնման համար տարվող բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

սս

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն է իրականացվում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով», - նշված է հաղորդագրության մեջ:

Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում շարունակում է պարեկություն իրականացվել երեք երթուղիներով։ Նշվում է նաև, որ խաղաղապահ զորախմբի մեքենաները՝ բեռնված հումանիտար օգնությամբ, անցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։

--00—ԱՊ