Ուրարտուն ընկերական խաղ կանցկացնի Գուլֆ Յունայթեդի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

330792589_709998694193927_834814074309955116_n-750x375

ԱՄԷ-ում ընթացող հավաքի շրջանակում «Ուրարտուն» վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վաղը՝ փետրվարի 12-ին երևանյան թիմը կհանդիպի արաբական «Գուլֆ Յունայթեդի» հետ։

Խաղը կկայանա «Ալ Համրիյահ» մարզաբազայում և կմեկնարկի 11։00-ին։ Հանդիպումը կցուցադրվի «Ուրարտուի» յութուբյան ալիքով։

--00—ՅՄ