Հայաստանի յուրաքանչյուր թիզ հողի հայկական մնալու առաջին պայմանն այն թշնամուն չզիջելն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

330141004_6151683141537956_3009331814036892702_n

Իմ հետևում Արագածոտնի հինավուրց Ավան գյուղի 5-րդ դարի հոյակերտ հայկական եկեղեցին է, ուղիղ իմ առջևում նույն գյուղի խութեցիների թաղն է, ինձնից ձախ՝ սասունցիներինը, քիչ այն կողմ՝ գվարցիներինը, կան մշեցիներ և մեկ վանեցի տուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«1500-ամյա պատմությամբ եկեղեցին կառուցել են ավանցի հայերը, որոնց մասին այժմ մենք ոչինչ չգիտենք, սակայն այստեղ կրկին ապրում են հայեր՝ հայեր, որոնք ստիպված թողել են մեր նախնյաց  հողն Արաքսից անդին Հայաստանում։

Ավանը հայկական սրբազան հողի մի ակյունն է։ Այն կրկին վերաբնակեցվել է հայերով, որովհետև Արաքսից ասդին Հայաստանը չի մնացել թշնամուն։

Ուստի Հայաստանի յուրաքանչյուր թիզ հողի հայկական մնալու առաջին պայմանն այն թշնամուն չզիջելն է»։

--00—ՅՄ